02:00  ,  16 հունվարի, 2025

«Բարսելոնա» - «Բետիս»՝ 5:1 (տեսանյութ)

Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Բարսելոնան» հյուրընկալեց «Բետիսին»։ Գերմանացի Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմը  հաղթեց 5:1 հաշվով։

Դաշտի տերերից գոլերը խփեցին իսպանացի կիսապաշտպան Գավին, ֆրանսիացի պաշտպան Ժյուլ Կունդեն, բրազիլացի հարձակվող Ռաֆինյան եւ իսպանացի հարձակվողներ Ֆերան Տորեսն ու Լամին Յամալը։

«Բարսելոնան» դուրս եկավ քառորդ եզրափակիչ։

Իսպանիայի գավաթ, 1/8 եզրափակիչ

«Բարսելոնա» - «Բետիս»՝ 5:1

Գավի, 3, Ժյուլ Կունդե, 27, Ռաֆինյա, 59, Ֆերան Տորես, 66, Լամին Յամալ, 75 - Վիտոր Ուգո Ռոկե Ֆերեյրա, 84, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news