01:45  ,  16 հունվարի, 2025

«Ինտերը» Միլանում ոչ ոքի խաղաց «Բոլոնիայի» հետ (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 19-րդ տուրից տեղափոխված խաղում չեմպիոն «Ինտերը» Միլանում մրցեց «Բոլոնիայի» հետ։ Գրանցվեց ոչ ոքի՝ 2:2:

Առաջինը հաջողության հասան հյուրերը արգենտինացի հարձակվող Սանտիագո Կաստրոյի հարվածի շնորհիվ։ 4 րոպե անց հավասարությունը վերականգնեց հոլանդացի պաշտպան Դենզել Դյումֆրիսը։ Առաջին խաղակեսի ավելացված ժամանակում «Ինտերին» առաջ մղեց աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի հարձակվող Լաուտարո Մարտինեսը։ «Բոլոնիան» պարտությունից խուսափեց 64-րդ րոպեին շվեդ կիսապաշտպան Էմիլ Հոլմի խփած գոլի շնորհիվ։

Հայաստանի հավաքականի նախկին ավագ, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ազդրի մկանային վնասվածքի պատճառով բաց թողեց երկրորդ հանդիպումն անընդմեջ։

«Ինտերը» 44 միավորով երկրորդն է, «Բոլոնիան» 8-րդն է՝ 30 միավոր։

Իտալիայի առաջնություն, 19-րդ տուր

«Ինտեր» - «Բոլոնիա»՝ 2:2 (տեսանյութ)

Դենզել Դյումֆրիս, 19, Լաուտարո Մարտինես, 45+1 - Սանտիագո Կաստրո, 15, Էմիլ Հոլմ, 64

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում