01:55  ,  15 հունվարի, 2025

«Նոթինգեմ Ֆորեսթը» չպարտվեց «Լիվերպուլին» (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 21-րդ տուրում առաջատար «Լիվերպուլը» հյուրընկալվեց «Նոթինգեմ Ֆորեսթին» եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 1:1:

8-րդ րոպեին դաշտի տերերին առաջ մղեց նորզելանդացի հարձակվող Քրիս Վուդը։ Հոլանդացի Առնե Սլոտի գլխավորած թիմը պարտությունից խուսափեց 66-րդ րոպեին պորտուգալացի հարձակվող Դիոգու Ժոտայի խփած գոլի շնորհիվ։

«Լիվերպուլը» (20 խաղ) 47 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Նոթինգեմ Ֆորեսթը» (21 խաղ) 41 միավորով երկրորդն է։

Անգլիայի առաջնություն, 21-րդ տուր

«Նոթինգեմ Ֆորեսթ» - «Լիվերպուլ»՝ 1:1 (տեսանյութ)

Քրիս Վուդ, 8 - Դիոգու Ժոտա, 66

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում