Անգլիայի առաջնության 21-րդ տուրում չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվեց «Բրենթֆորդին» եւ հաղթանակը բաց թողեց ավելացված ժամանակում։ Գրանցվեց ոչ ոքի՝ 2:2:
Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմից դուբլի հեղինակ դարձավ անգլիացի կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը։
«Մանչեսթեր Սիթին» 35 միավորով 6-րդն է, «Բրենթֆորդը» 10-րդն է՝ 28 միավոր։
Լոնդոնի «Չելսին» տանը մրցեց «Բորնմուտի» հետ եւ պարտությունից խուսափեց ավելացված րոպեներին խփած գոլի շնորհիվ։ Դաշտի տերերից աչքի ընկան անգլիացի կիսապաշտպան Քոուլ Փալմերը եւ անգլիացի պաշտպան Ռիս Ջեյմսը։
«Չելսին» 37 միավորով չորրորդն է, «Բորնմուտը» 7-րդն է՝ 34 միավոր։
Անգլիայի առաջնություն, 21-րդ տուր
«Բրենթֆորդ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 2:2 (տեսանյութ)
Յոան Վիսա, 82, Կրիստիան Նյորգոր, 90+2 - Ֆիլ Ֆոդեն, 67, 78
«Չելսի» - «Բորնմուտ»՝ 2:2 (տեսանյութ)
Քոուլ Փալմեր, 13, Ռիս Ջեյմս, 90+5 - Ջասթին Կլույվերտ, 50, 11մ, Անտուան Սեմենյո, 68
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
13:51 , 15 նոյեմբերի
09:07 , 15 նոյեմբերի 
01:40 , 15 նոյեմբերի 
23:45 , 14 նոյեմբերի 
23:29 , 14 նոյեմբերի
23:07 , 14 նոյեմբերի
22:54 , 14 նոյեմբերի
21:02 , 14 նոյեմբերի 
20:48 , 14 նոյեմբերի 
20:19 , 14 նոյեմբերի