21:20  ,  13 հունվարի, 2025

Թայսոն Ֆյուրին կարիերայում երրորդ անգամ հրաժեշտ տվեց մեծ ռինգին

Պրոֆեսիոնալ բնռցքամարտի սուպերծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն, 36-ամյա Թայսոն Ֆյուրին սոցիալական ցանցերում հայտարարել է պրոֆեսիոնալ ռինգից հեռանալու մասին։

Բրիտանացի մարզիկը երրորդ անգամ է հայտարարում կարիերան ավարելու մասին։

2016 թվականին նա հայտարարել էր կարիերան ավարտելու մասին աշխարհի նախկին չեմպիոն, ուկրաինացի Վլադիմիր Կլիչկոյին հաղթելուց հետո։

2022-ին նա հաղթեց բրիտանացի Դիլիան Ուայթի եւ դարձյալ որոշեց ավարտել կարիերան։

Նախորդ երկու մենամարտերում Թայսոն Ֆյուրին պարտվել է աշխարհի բացարձակ չեմպիոն, ուկրաինացի Ալեքսանդր Ուսիկին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English

  • Latest news