21:20 13 հունվարի, 2025Պրոֆեսիոնալ բնռցքամարտի սուպերծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն, 36-ամյա Թայսոն Ֆյուրին սոցիալական ցանցերում հայտարարել է պրոֆեսիոնալ ռինգից հեռանալու մասին։
Բրիտանացի մարզիկը երրորդ անգամ է հայտարարում կարիերան ավարելու մասին։
2016 թվականին նա հայտարարել էր կարիերան ավարտելու մասին աշխարհի նախկին չեմպիոն, ուկրաինացի Վլադիմիր Կլիչկոյին հաղթելուց հետո։
2022-ին նա հաղթեց բրիտանացի Դիլիան Ուայթի եւ դարձյալ որոշեց ավարտել կարիերան։
Նախորդ երկու մենամարտերում Թայսոն Ֆյուրին պարտվել է աշխարհի բացարձակ չեմպիոն, ուկրաինացի Ալեքսանդր Ուսիկին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.