23:43  ,  11 հունվարի, 2025

«Մանչեսթեր Սիթին» հաղթեց 8:0 հաշվով (տեսանյութ)

Անգլիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչում չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» տանը մրցեց «Սոլֆորդ Սիթիի» հետ։

Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը հաղթեց 8:0 հաշվով (տեսանյութ)։

Հեթ-տրիկի հեղինակ դարձավ անգլիացի կիսապաշտպան Ջեյմս Մաքեյթին, դուբլի հեղինակ՝ բելգիացի պաշտպան Ժերեմի Դոկուն։

Աչքի ընկան նաեւ անգլիացի հարձակվող Դիվին Մուբաման, անգլիացի կիսապաշտպաններ Նիկո Օ’Ռայլին ու Ջեք Գրիլիշը։

«Մանչեսթեր Սիթին» դուրս եկավ հաջորդ փուլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում