21:13  ,  11 հունվարի, 2025

«Չելսին» խնդիրներ չունեցավ՝ 5:0 (տեսանյութ)

Անգլիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչում Լոնդոնի «Չելսին» հյուրընկալեց «Մորքամին» եւ առավելության հասավ 5:0 հաշվով (տեսանյութ)։

Դուբլի հեղինակ դարձան անգլիացի պաշտպան Թոսին Ադարաբիոյոն եւ պորտուգալացի հարձակվող Ժոաու Ֆելիշը։

Աչքի ընկավ նաեւ ֆրանսիացի կիսապաշտպան Կրիստոֆեր Նկունկուն։

1/16 եզրափակիչ դուրս եկան նաեւ «Նոթինգեմ Ֆորեսթն», «Լեսթեր Սիթին», «Բրայթոնը» եւ «Վուլվերհեմփթոնը»։

«Նոթինգեմ Ֆորեսթը» 2:0 հաշվով հաղթեց «Լուտոն Թաունին», «Լեսթեր Սիթին» ուժեղ էր «Քուինզ Պարկ Ռեյնջերսից»՝ 6:2:

«Բրայթոնը» 4:0 հաշվով պարտության մատնեց «Նորվիչ Սիթիին», «Վուլվերհեմփթոնը»՝ 2:1 հաշվով «Բրիստոլ Սիթիին»։  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում