01:42  ,  11 հունվարի, 2025

«Բայերը» Դորտմունդում պարտության մատնեց «Բորուսիային» (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 16-րդ տուրի մեկնարկային խաղում չեմպիոն «Բայերը» Դորտմունդում հյուրընկալվեց «Բորուսիային»։ Իսպանացի Խաբի Ալոնսոյի գլխավորած թիմը հաղթեց 3:2 հաշվով։

«Բայերից» արդեն առաջին րոպեին հանդիպման հաշիվը բացեց նիգերիացի կիսապաշտպան Նեյթան Տելան։ Այնուհետեւ դուբլի հեղինակ դարձավ չեխ հարձակվող Պատրիկ Շիկը։

«Բայերը» 35 միավորով երկրորդն է, «Բորուսիան» 6-րդ տեղում է՝ 25 միավոր։

Գերմանիայի առաջնություն, 16-րդ տուր

«Բորուսիա Դորտմունդ» - «Բայեր»՝ 2:3

Ջեյմի Բայնո-Գիտենս, 12, Սերու Գիրասի, 79, 11մ - Նեյթան Տելա, 1, Պատրիկ Շիկ, 8, 19

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում