01:42 11 հունվարի, 2025Գերմանիայի առաջնության 16-րդ տուրի մեկնարկային խաղում չեմպիոն «Բայերը» Դորտմունդում հյուրընկալվեց «Բորուսիային»։ Իսպանացի Խաբի Ալոնսոյի գլխավորած թիմը հաղթեց 3:2 հաշվով։
«Բայերից» արդեն առաջին րոպեին հանդիպման հաշիվը բացեց նիգերիացի կիսապաշտպան Նեյթան Տելան։ Այնուհետեւ դուբլի հեղինակ դարձավ չեխ հարձակվող Պատրիկ Շիկը։
«Բայերը» 35 միավորով երկրորդն է, «Բորուսիան» 6-րդ տեղում է՝ 25 միավոր։
Գերմանիայի առաջնություն, 16-րդ տուր
«Բորուսիա Դորտմունդ» - «Բայեր»՝ 2:3
Ջեյմի Բայնո-Գիտենս, 12, Սերու Գիրասի, 79, 11մ - Նեյթան Տելա, 1, Պատրիկ Շիկ, 8, 19
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.