19:57  ,  30 նոյեմբերի, 2012

«Գովերլան» պարտվեց Կիեւի «Դինամոյին», Եդիգարյանը հիմնական կազմում էր

Ուկրաինայի առաջնության 18-րդ տուրում «Գովերլան» ընդունեց Կիեւի «Դինամոյին»: Դինամոյականները հաղթեցին` 4:2: Հյուրերի կազմում գոլերի հեղինակ դարձան Լուկման Արունան, Բրաուն Իդեյեն, Դուդուն եւ Յարմոլենկոն: Սոտիրիոս Բալաֆասի եւ Միրկո Ռայչեւիչի գոլերը դաշտի տերերին չփրկեցին պարտությունից:

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արթուր Եդիգարյանը խաղադաշտ էր դուրս եկել հիմնական կազմում եւ փոխարինվեց 64-րդ րոպեին:

Այս հաղթանակից հետո «Դինամոն» առաջատար «Շախտյորին» զիջում է 11 միավոր: «Գովերլան» 12 միավորով գտնվում է 15-րդ տեղում:

Ուկրաինայի առաջնություն. 18-րդ տուր

«Գովերլա»  - «Դինամո» Կիեւ` 2:4

Սոտիրիոս Բալաֆաս, 12, Միրկո Ռայչեւիչ, 61 – Լուկման Արունա, 14, Բրաուն Իդեյե, 18, Դուդու, 45, Անդրեյ Յարմոլենկո, 72

Հեռացում` Սոտիրիոս Բալաֆաս, 90 – Անդրեյ Բոգդանով, 90

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում