19:57 30 նոյեմբերի, 2012Ուկրաինայի առաջնության 18-րդ տուրում «Գովերլան» ընդունեց Կիեւի «Դինամոյին»: Դինամոյականները հաղթեցին` 4:2: Հյուրերի կազմում գոլերի հեղինակ դարձան Լուկման Արունան, Բրաուն Իդեյեն, Դուդուն եւ Յարմոլենկոն: Սոտիրիոս Բալաֆասի եւ Միրկո Ռայչեւիչի գոլերը դաշտի տերերին չփրկեցին պարտությունից:
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արթուր Եդիգարյանը խաղադաշտ էր դուրս եկել հիմնական կազմում եւ փոխարինվեց 64-րդ րոպեին:
Այս հաղթանակից հետո «Դինամոն» առաջատար «Շախտյորին» զիջում է 11 միավոր: «Գովերլան» 12 միավորով գտնվում է 15-րդ տեղում:
Ուկրաինայի առաջնություն. 18-րդ տուր
«Գովերլա» - «Դինամո» Կիեւ` 2:4
Սոտիրիոս Բալաֆաս, 12, Միրկո Ռայչեւիչ, 61 – Լուկման Արունա, 14, Բրաուն Իդեյե, 18, Դուդու, 45, Անդրեյ Յարմոլենկո, 72
Հեռացում` Սոտիրիոս Բալաֆաս, 90 – Անդրեյ Բոգդանով, 90
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.