19:04  ,  30 նոյեմբերի, 2012

Հենրիխ Մխիթարյանը` «Բավարիայի» նշանառության տակ

Հայաստանի ազգային հավաքականի եւ Դոնեցկի «Շախտյորի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը հայտնվել է Մյունխենի «Բավարիայի» հետաքրքրության ոլորտում, հայտնում է isport.ua-ն՝ հղում կատարելով Corriere dello Sport-ին:

Մխիթարյանը դարձել է մյունխենյան ակումբի տրանսֆերային նպատակներից մեկը:

Մինչեւ այս 23-ամյա կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրվում էին գերմանական Բունդեսլիգայի երկու այլ ներկայացուցիչներ՝ Դորտմունդի «Բորուսիան» եւ Գելզենկիրխենի «Շալկեն»: Մխիթարյանը հետաքրքրում է նաեւ իտալական «Յուվենտուսին» եւ «Ֆիորենտինային»:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի ընթացիկ առաջնությունում Մխիթարյանը 17 խաղում դարձել է 17 գոլի հեղինակ: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում