15:27  ,  22 նոյեմբերի, 2012

«Ֆիորենտինան» հետաքրքրվում է Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով

Իտալական «Ֆիորենտինան» հետաքրքրված է Դոնեցկի «Շախտյորի» եւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով, հայտնում է Goal.com-ը:

«Ֆիորենտինան» Մխիաթարյանին դիտարկում է որպես ակումբի առաջատար Ստեֆան Յովետիչի փոխարինող, քանի որ Չեռնոգորիայի հավաքականի հարձակվողը, ամենայն հավանականությամբ, կհեռանա ակումբից:

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի պայմանագիրը «Շախտյորի» հետ լրանում է 2015-ի հունիսին:

Իտալիայի ընթացիկ առաջնությունում 13 տուրերից հետո «Ֆիորենտինան» զբաղեցնում է երրորդ տեղը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով