00:17  ,  5 հունվարի, 2025

Իսպանիայի գավաթ․ «Բարսելոնան» դուրս եկավ 1/8 եզրափակիչ

«Բարսելոնան» դուրս եկավ Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ։ Գերմանացի Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմը հյուրընկալվեց «Բարբաստրոյին» եւ առավելության հասավ 4:0 հաշվով։

Դուբլի հեղինակ դարձավ լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին, աչքի ընկան նաեւ իսպանացի պաշտպան Էրիկ Գարսիան ու իսպանացի կիսապաշտպան Պաբլո Տորեն։

«Ալմերիան» 4:1 հաշվով պարտության մատնեց «Սեւիլիային»։ «Օսասունան» 2:1 հաշվով հաղթեց «Տեներիֆեին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news