20:42  ,  2 հունվարի, 2025

ATP-250. Նովակ Ջոկովիչը դուրս եկավ երրորդ շրջան

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի չեմպիոն, աշխարհի 7-րդ ռակետ Նովակ Ջոկովիչը դուրս եկավ Բրիսբենում անցկացվող ATP-250 մրցաշարի երրորդ շրջան։ Սերբ թենիսիստը երկրորդ շրջանում 6:3, 6:3 հաշվով հաղթեց աշխարհի 55-րդ ռակետ, ֆրանսիացի Գաել Մոնֆիսին։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 13 րոպե։

Նովակ Ջոկովիչի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 293-րդ ռակետ, ամերիկացի Ռայլի Օպելկան։

Բրիսբենի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 766 հազար դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English

  • Related News

  • Latest news