16:04  ,  30 նոյեմբերի, 2012

Լեւոն Արոնյանի եւ Գաբրիել Սարգսյանի գրոսմայստերական դպրոցի սաները հավաք կանցկացնեն

Օլիմպիական եռակի չեմպիոն Շախմատի Հայաստանի հավաքականի ներկայացուցիչներ Լեւոն Արոնյանի եւ Գաբրիել Սարգսյանի գլխավորած գրոսմայստերական դպրոցի սաները դեկտեմբերի 1-11-ը Ծաղկաձորում կանցկացնեն հերթական հավաքը:

Քանի որ Լեւոն Արոնյանը գտնվում է Լոնդոնում, Գաբրիելին կօգնեն գրոսմայստերներ Արման Փաշիկյանը, Լեւոն Բաբուջյանը եւ Դավիթ Հարությունյանը, հաղորդում է armchess.am-ը:

Հիշեցնենք, որ Արոնյանը դեկտեմբերի 1-10-ը կմասնակցի Լոնդոնում անցկացվելիք «Դասական շախմատ» մրցաշարին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում