23:27  ,  26 դեկտեմբերի, 2024

«Մանչեսթեր Յունայթեդը» պարտվեց «Վուլվերհեմփթոնին» (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 18-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվեց «Վուլվերհեմփթոնին» եւ պարտություն կրեց 0:2 հաշվով։

47-րդ րոպեին երկրորդ դեղին քարտի համար հեռացվեց մանչեսթերյան թիմի պորտուգալացի կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը։

58-րդ րոպեին «Վուլվերհեմփթոնից» հանդիպման հաշիվը բացեց բրազիլացի հարձակվող Մատեուս Կունյան, որն անկյունայինից գրավեց մրցակցի դարպասը։ Ավելացված 9-րդ րոպեին դաշտի տերերի երկրորդ գոլը խփեց հարավկորեացի հարձակվող Հվան Յի Չանը։

«Մանչեսթեր Յունայթեդը» 22 միավորով 14-րդն է, «Վուլվերհեմփթոնը» 17-րդն է՝ 15 միավոր։

Անգլիայի առաջնություն, 18-րդ տուր

«Վուլվերհեմփթոն» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 2:0 (տեսանյութ)

Մատեուս Կունյա, 58, Հվան Յի Չան, 90+9

Հեռացում՝ Բրունու Ֆերնանդեշ («Մանչեսթեր Յունայթեդ»), 47, երկրորդ դեղին քարտ

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում