Անգլիայի առաջնության 18-րդ տուրի մեկնարկային խաղում չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» տանը մրցեց Լիվերպուլի «Էվերտոնի» հետ։ Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 1:1:
14-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց մանչեսթերյան թիմի պորտուգալացի կիսապաշտպան Բերնարդու Սիլվան։
36-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց հյուրերի սենեգալցի հարձակվող Իլիման Նդիայեն։
53-րդ րոպեին «Մանչեսթեր Սիթին» ստացավ 11-մետրանոցի իրավունք, սակայն նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդի հարվածից հետո սեյվ կատարեց անգլիացի դարպասապահ Ջորդան Պիկֆորդը։
«Մանչեսթեր Սիթին» (18 խաղ) 28 միավորով 6-րդն է, «Էվերտոնը» (17 խաղ) 15-րդն է՝ 17 միավոր։
Անգլիայի առաջնություն, 18-րդ տուր
«Մանչեսթեր Սիթի» - «Էվերտոն»՝ 1:1 (տեսանյութ)
Բերնարդու Սիլվա, 14 - Իլիման Նդիայե, 36
Չիրացրած 11մ՝ Էրլինգ Հոլանդ («Մանչեսթեր Սիթի»), 53
Let's hear your thoughts on the first half between @ManCity and @Everton #MCIEVE pic.twitter.com/Qz13QegJv3
— Premier League (@premierleague) December 26, 2024
Jordan Pickford before he saved Erling Haaland's penalty... #MCIEVE pic.twitter.com/RhlDwCgTmZ
— Premier League (@premierleague) December 26, 2024
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
13:51 , 15 նոյեմբերի
09:07 , 15 նոյեմբերի 
01:40 , 15 նոյեմբերի 
23:45 , 14 նոյեմբերի 
23:29 , 14 նոյեմբերի
23:07 , 14 նոյեմբերի
22:54 , 14 նոյեմբերի
21:02 , 14 նոյեմբերի 
20:48 , 14 նոյեմբերի 
20:19 , 14 նոյեմբերի