15:35  ,  30 նոյեմբերի, 2012

«Շախտյորը» պատժել է երկրպագուներին

Դոնեցկի «Շախտյորը» պատժել է թիմի երկրպագուներին, որոնք ֆուտբոլի Ուկրաինայի առաջնության 17-րդ տուրի՝ Ուժգորոդի «Գովերլայի» հետ խաղում ծխագլաններ էին նետել խաղադաշտ:

Դոնեցկի թիմի մի քանի երկրպագուներ զրկվել են թիմի խաղերին այցելելու աբոնեմենտներից: «Շախտյորը» զգուշացրել է, որ նման պատժամիջոցներ կարող են կիրառվել ոչ մարզական վարքով աչքի ընկած յուրքանչյուր երկրպագուի նկատմամբ, գրում է «Сегодня»-ն:

Հիշեցնենք, որ Ուկրաինական Պրեմյեր լիգայի 17-րդ տուրում «Շախտյորը» սեփական խաղադաշտում 5։1 հաշվով պարտության մատնեց «Գովերլային», իսկ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դարձավ գոլի հեղինակ՝ Ուկրաինայի ընթացիկ առաջնությունում իր գոլերի քանակը հասցնելով 17-ի։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում