22:23  ,  22 դեկտեմբերի, 2024

«Լիվերպուլը» հաղթեց «Տոտենհեմին»՝ 6:3 (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 17-րդ տուրում Լոնդոնի «Տոտենհեմն» ընդունեց «Լիվերպուլին» եւ պարտություն կրեց 3:6 հաշվով։

Հյուրերից դուբլի հեղինակ դարձաn եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը եւ կոլումբացի հարձակվող Լուիս Դիասը։ Աչքի ընկան նաեւ արգենտինացի կիսապաշտպան Ալեքսիս Մաք Ալիսթերը եւ հունգարացի կիսապաշտպան Դոմինիկ Սոբոսլաին։

«Տոտենհեմի» գոլերը խփեցին անգլիացի կիսապաշտպան Ջեյմս Մեդիսոնը, շվեդ հարձակվող Դեյան Կուլուշեւսկին եւ անգլիացի հարձակվող Դոմինիկ Սոլանկեն։

«Լիվերպուլը» 39 միավորով առաջատարն է, «Տոտենհեմը» 11-րդ տեղում է՝ 23 միավոր։

Անգլիայի առաջնություն, 17-րդ տուր

«Տոտենհեմ» - «Լիվերպուլ»՝ 3:6 (տեսանյութ)

Ջեյմս Մեդիսոն, 41, Դեյան Կուլուշեւսկի, 72, Դոմինիկ Սոլանկե, 83 - Լուիս Դիաս, 23, 85, Ալեքսիս Մաք Ալիսթեր, 36, Դոմինիկ Սոբոսլաի, 45+1, Մոհամեդ Սալահ, 54, 61

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում