Ֆրանսիայի առաջնության 16-րդ տուրում չեմպիոն ՊՍԺ-ն հյուրընկալվեց «Մոնակոյին»։ Իսպանացի Լուիս Էնրիկեի գլխավորած թիմը հաղթեց 4:2 հաշվով։
Փարիզյան թիմից դուբլի հեղինակ դարձավ ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեն։ «Մոնակոյի» դարպասը գրավեցին նաեւ ֆրանսիացի կիսապաշտպան Դեզիրե Դուեն եւ պորտուգալացի հարձակվող Գոնսալու Ռամուշը։
ՊՍԺ-ն 40 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Մոնակոն» 30 միավորով երրորդն է։ 30 միավոր ունի նաեւ երկրորդ տեղում գտնվող «Մարսելը», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։
Ֆրանսիայի առաջնություն, 16-րդ տուր
«Մոնակո» - ՊՍԺ՝ 2:4
Էլիս Բեն-Սեգիր, 53, 11մ, Բրիլ Էմբոլո, 60 - Դեզիրե Դուե, 24, Ուսման Դեմբելե, 64, 90+7, Գոնսալու Ռամուշ, 83
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
16:19 , 17 նոյեմբերի
14:07 , 17 նոյեմբերի
13:07 , 17 նոյեմբերի 
12:04 , 17 նոյեմբերի 
11:36 , 17 նոյեմբերի 
11:02 , 17 նոյեմբերի
10:03 , 17 նոյեմբերի 
09:34 , 17 նոյեմբերի
09:08 , 17 նոյեմբերի 
01:36 , 17 նոյեմբերի