09:37  ,  16 դեկտեմբերի, 2024

Լողի ԱԱ․ ԱՄՆ-ը 18 ոսկե մեդալով առաջինն է, Ռուսաստանը երկրորդն է՝ 6 ոսկե մեդալ

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ավարտված լողի աշխարհի առաջնությունում (25-մետրանոց լողավազան) մեդալային հաշվարկում առաջին տեղը գրավեց ԱՄՆ-ի հավաքականը՝ 18 ոսկե, 13 արծաթե, 7 բրոնզե մեդալ։

Չեզոք կարգավիճակում հանդես եկած ռուսաստանցիները գրավեցին երկրորդ տեղը՝ 6 ոսկե եւ 4 արծաթե մեդալ։

Լավագույն եռյակը եզրափակեց Կանադայի թիմը՝ 4 ոսկե, 5 արծաթե եւ 6 բրոնզե մեդալ։ 3-ական ոսկե մեդալներ նվաճեցին Չինաստանի (նաեւ 1 արծաթե եւ 1 բրոնզե մեդալ) եւ Շվեյցարիայի ներկայացուցիչները։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում