Անգլիայի առաջնության 16-րդ տուրում չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» ընդունեց «Մանչեսթեր Յունայթեդին», որը կամային հաղթանակ տարավ 2:1 հաշվով։
36-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Մանչեսթեր Սիթիի» խորվաթ պաշտպան Յոշկո Գվարդիոլը։
«Մանչեսթեր Յունայթեդը» հավասարությունը վերականգնեց 88-րդ րոպեին պորտուգալացի կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշի իրացրած 11-մետրանոցի շնորհիվ։
90-րդ րոպեին հյուրերի հաղթական գոլը խփեց կոտդիվուարցի հարձակվող Ամադ Դիալոն։
«Մանչեսթեր Սիթին» 27 միավորով 5-րդն է, «Մանչեսթեր Յունայթեդն» ունի 22 միավոր եւ 12-րդն է։
Անգլիայի առաջնություն, 16-րդ տուր
«Մանչեսթեր Սիթի» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 1:2
Յոշկո Գվարդիոլ, 36 - Բրունու Ֆերնանդեշ, 88, 11մ, Ամադ Դիալո, 90
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
13:51 , 15 նոյեմբերի
09:07 , 15 նոյեմբերի 
01:40 , 15 նոյեմբերի 
23:45 , 14 նոյեմբերի 
23:29 , 14 նոյեմբերի
23:07 , 14 նոյեմբերի
22:54 , 14 նոյեմբերի
21:02 , 14 նոյեմբերի 
20:48 , 14 նոյեմբերի 
20:19 , 14 նոյեմբերի