22:30  ,  29 նոյեմբերի, 2012

Սեբաստիան Ֆետելը չի զրկվի աշխարհի չեմպիոնի տիտղոսից

Ավտոմոբիլային միջազգային ֆեդերացիան (FIA) կպահպանի Ֆորմուլա-1-ի «Ռեդ Բուլ» թիմի գերմանացի ավտոարշավորդ Սեբաստիան Ֆետելի 2012թ. աշխարհի չեմպիոնի տիտղոսը:

Ֆեդերացիան չի հետաքննի Բրազիլիայի Մեծ մրցանակում գերմանացու թույլ տված կասկածելի հնարքի դրվագը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ հրապարակվել էին այդ դրվագի տեսանյութն ու լուսանկարները, երբ Ֆետելը շրջանցում է «Տորո Ռոսո» թիմի բոլիդին։ Տեսանյութում երեւում է, որ գերմանացին վազանց է կատարում դեղին լույսի վառվելուց հետո։ Դեղին լույսի ժամանակ չի թույլատրվում շրջանցել այս բոլիդների։

Եթե Ֆետելի խախտումը հաստատվեր, ապա նա ընդհանուր հաշվարկում կկորցներ միավորներ, ինչը «Ֆերարիի» իսպանացի ավտոարշավորդ Ֆերնանդո Ալոնսոյին թույլ կտար շրջանցել գերմանացուն՝ զրկելով նրան աշխարհի չեմպիոնի տիտղոսից։

«Ֆերարին» բողոք չէր ներկայացրել, սակայն կարող էր դա անել մինչեւ 2013-ին նոյեմբերի 30-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով