Հայ մարմնամարզիկները Մոսկվայում ավարտված օլիմպիական չեմպիոն Միխայիլ Վորոնինի անվան գավաթի խաղարկությունում նվաճել են 11 մեդալ: Օլիմպիական խաղերի արծաթե եւ բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեպիոն Արթուր Դավթյանը երկու ոսկե եւ երեք արծաթե մեդալներ է նվաճել:
Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի առաջատարը ոսկե մեդալներ է նվաճել բազմամարտում եւ հենացատկի վարժությունում, նժույգ թափեր, օղակներ եւ ազատ վարժություններում դարձել է արծաթե մեդալակիր է:
Վորոնինի անվան մրցաշարում Հայաստանի հավաքականից երիտասարդների պայքարում մասնակցել են նաեւ երիտասարդների աշխարհի կրկնակի չեմպիոն Համլետ Մանուկյանը եւ փոխչեմպիոն Մամիկոն Խաչատչյանը:
Համելտ Մանուկյանը ոսկե մեդալներ է նվաճել նժույգ թափեր եւ օղակներ վարժություններում, արծաթե մեդալ՝ պտտաձողի վարժությունում եւ բրոնզե մեդալներ ազատ վարժությունում եւ բազմամարտում:
Մամիկոն Խաչատրյանը արծաթե մեդալակիր է դարձել օղակների վարժությունում:
Բազմամարտի թիմային պայքարում Հայաստանը երկրորդ տեղն է գրավել:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
16:14 , 28 օգոստոսի
16:03 , 28 օգոստոսի
15:07 , 28 օգոստոսի
14:21 , 28 օգոստոսի
13:36 , 28 օգոստոսի
13:11 , 28 օգոստոսի
12:44 , 28 օգոստոսի
12:10 , 28 օգոստոսի 
11:33 , 28 օգոստոսի
11:07 , 28 օգոստոսի