16:57 9 դեկտեմբերի, 2024Հայ մարմնամարզիկները Մոսկվայում ավարտված օլիմպիական չեմպիոն Միխայիլ Վորոնինի անվան գավաթի խաղարկությունում նվաճել են 11 մեդալ: Օլիմպիական խաղերի արծաթե եւ բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեպիոն Արթուր Դավթյանը երկու ոսկե եւ երեք արծաթե մեդալներ է նվաճել:
Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի առաջատարը ոսկե մեդալներ է նվաճել բազմամարտում եւ հենացատկի վարժությունում, նժույգ թափեր, օղակներ եւ ազատ վարժություններում դարձել է արծաթե մեդալակիր է:
Վորոնինի անվան մրցաշարում Հայաստանի հավաքականից երիտասարդների պայքարում մասնակցել են նաեւ երիտասարդների աշխարհի կրկնակի չեմպիոն Համլետ Մանուկյանը եւ փոխչեմպիոն Մամիկոն Խաչատչյանը:
Համելտ Մանուկյանը ոսկե մեդալներ է նվաճել նժույգ թափեր եւ օղակներ վարժություններում, արծաթե մեդալ՝ պտտաձողի վարժությունում եւ բրոնզե մեդալներ ազատ վարժությունում եւ բազմամարտում:
Մամիկոն Խաչատրյանը արծաթե մեդալակիր է դարձել օղակների վարժությունում:
Բազմամարտի թիմային պայքարում Հայաստանը երկրորդ տեղն է գրավել:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.