19:55  ,  8 դեկտեմբերի, 2024

«Արսենալը» չկարողացավ հաղթել «Ֆուլհեմին» (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 15-րդ տուրում փոխչեմպիոն «Արսենալը» հյուրընկալվեց «Ֆուլհեմին»։ Իսպանացի Միկել Արտետայի գլխավորած թիմը բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 1:1:

«Արսենալը» 29 միավորով երկրորդն է, «Ֆուլհեմը» 9-րդ տեղում է՝ 23 միավոր։

«Լեսթեր Սիթին» տանը մրցեց «Բրայթոնի» հետ։ Հոլանդացի Ռուդ վան Նիստելռոյի գլխավորած թիմը կարողացավ վերջին րոպեներին խուսափել պարտությունից ընթացքում 0:2 հաշվից հետո։ Գրանցվեց ոչ ոքի՝ 2:2:

«Բրայթոնը» 24 միավորով 7-րդն է, «Լեսթեր Սիթին» 16-րդն է՝ 14 միավոր։

Անգլիայի առաջնություն, 15-րդ տուր

«Ֆուլհեմ» - «Արսենալ»՝ 1:1 

Ռաուլ Խիմնես, 11 - Ուիլյամ Սալիբա, 52

«Լեսթեր Սիթի» - «Բրայթոն»՝ 2:2 (տեսանյութ)

Ջեյմի Վարդի, 86, Բոբի դե Կորդովա-Ռիդ, 90+1 - Թարիք Լեմփթի, 37, Յանկուբա Մինտե, 79

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English