02:09  ,  5 դեկտեմբերի, 2024

«Արսենալն» ուժեղ էր «Մանչեսթեր Յունայթեդից» (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 14-րդ տուրում փոխչեմպիոն «Արսենալը» Լոնդոնում մրցեց «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։ Իսպանացի Միկել Արտետայի գլխավորած թիմը հաղթեց 2:0 հաշվով։

Գոլերը խփեցին հոլանդացի պաշտպան Յուրիեն Թիմբերը եւ ֆրանսիացի պաշտպան Ուիլյամ Սալիբան։

«Արսենալը» 28 միավորով հավասարվեց երկրորդ տեղում գտնվող «Չելսիին» եւ երրորդն է։ «Մանչեսթեր Յունայթեդը» 11-րդն է՝ 19 միավոր։

Անգլիայի առաջնություն, 14-րդ տուր

«Արսենալ» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 2:0 (տեսանյութ)

Յուրիեն Թիմբեր, 54, Ուիլյամ Սալիբա, 73

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում