Իսպանիայի առաջնության 19-րդ տուրից տեղափոխված խաղում Բիլբաոյի «Աթլետիկն» ընդունեց չեմպիոն «Ռեալին» եւ հաղթեց 2:1 հաշվով։
Դաշտի տերերից աչքի ընկան իսպանացի հարձակվողներ Ալեքս Բերենգերը եւ Գորկա Գուրուսետան։
Արքայական թիմի գոլը խփեց անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը։
Երկրորդ խաղում անընդմեջ 11-մետրանոցից վրիպեց Արքայական թիմի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն։
«Ռեալը» (15 խաղ) 33 միավորով երկրորդն է։ «Աթլետիկը» (16 խաղ) չորրորդն է՝ 29 միավոր։
Իսպանիայի առաջնություն, 19-րդ տուր
«Աթլետիկ Բիլբաո» - «Ռեալ Մադրիդ»՝ 2:1 (տեսանյութ)
Ալեքս Բերենգեր, 53, Գորկա Գուրուսետա, 80 - Ջուդ Բելինգեմ, 79
Չիրացրած 11մ՝ Կիլիան Մբապե («Ռեալ Մադրիդ»), 69
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

21:43 , 15 նոյեմբերի 
21:14 , 15 նոյեմբերի
19:51 , 15 նոյեմբերի
18:50 , 15 նոյեմբերի
16:45 , 15 նոյեմբերի
13:51 , 15 նոյեմբերի
09:07 , 15 նոյեմբերի 
01:40 , 15 նոյեմբերի 
23:45 , 14 նոյեմբերի 
23:29 , 14 նոյեմբերի