01:55 5 դեկտեմբերի, 2024Իսպանիայի առաջնության 19-րդ տուրից տեղափոխված խաղում Բիլբաոյի «Աթլետիկն» ընդունեց չեմպիոն «Ռեալին» եւ հաղթեց 2:1 հաշվով։
Դաշտի տերերից աչքի ընկան իսպանացի հարձակվողներ Ալեքս Բերենգերը եւ Գորկա Գուրուսետան։
Արքայական թիմի գոլը խփեց անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը։
Երկրորդ խաղում անընդմեջ 11-մետրանոցից վրիպեց Արքայական թիմի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն։
«Ռեալը» (15 խաղ) 33 միավորով երկրորդն է։ «Աթլետիկը» (16 խաղ) չորրորդն է՝ 29 միավոր։
Իսպանիայի առաջնություն, 19-րդ տուր
«Աթլետիկ Բիլբաո» - «Ռեալ Մադրիդ»՝ 2:1 (տեսանյութ)
Ալեքս Բերենգեր, 53, Գորկա Գուրուսետա, 80 - Ջուդ Բելինգեմ, 79
Չիրացրած 11մ՝ Կիլիան Մբապե («Ռեալ Մադրիդ»), 69
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.