Պարադահուկավազորդ Գարիկ Մելքոնյանն (Աշոցք) առաջին անգամ Հայաստանի պարադահուկավազքի (LW6) պատմության մեջ գրավեց երրորդ տեղը Նորվեգիայում անցկացվող միջազգային վարկանիշային մրցաշարում, հաղորդում է Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը։
Գարիկ Մելքոնյանը նորամուտն է նշել միջազգային մրցաշարերում և Հայաստանի պարադահուկավազքում երբևէ վաստակած առաջին մեդալը։
Ֆեդերացիան շնորհավորել է մարզիկին և մարզիչներ Արթուր և Ալլա Միքայելյաններին, Թադևոս Պողոսյանին։
Գարիկ Մելքոնյանը կմասնակցի հունվարին Թուրինում կայանալիք XXXII Համաշխարհային ուսանողական ձմեռային մարզական խաղերին, որտեղ ի դեպ, հաշմանդամային սպորտն առաջին անգամ է ընդգրկված լինելու, նաև փետրվար-մարտին Նորվեգիայում կայանալիք պարադահուկավազքի աշխարհի գավաթին և աշխարհի առաջնությանը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
10:03 , 2 նոյեմբերի
09:37 , 2 նոյեմբերի
09:07 , 2 նոյեմբերի
01:42 , 2 նոյեմբերի
23:21 , 1 նոյեմբերի
22:27 , 1 նոյեմբերի
21:41 , 1 նոյեմբերի
21:16 , 1 նոյեմբերի 
20:58 , 1 նոյեմբերի 
19:59 , 1 նոյեմբերի