14:09  ,  29 նոյեմբերի, 2012

«Շախտյորը» ցանկանում է գնել «Սենտ Էթյենի» հարձակվողին

Ֆրանսիական «Սենտ Էթյենի» հարձակվող Մաքս-Ալեն Գրադելը կարող է համալրել Դոնեցկի «Շախտյորի» շարքերը, հայտնում է Goal.com-ը: 24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում: Հնարավոր գործարքի ֆինանսական մանրամասները հայտնի չեն:

Մաքս-Ալեն Գրադելի գործող պայմանագիրը ֆրանսիական ակումբի հետ լրանում է 2015-ին: Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ նա կարող է վերադառնալ անգլիական «Լիդս»:

Ավելացնենք, որ Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում «Սենտ Էթյենը» 14 տուրից հետո զբաղեցնում է չորրորդ տեղը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով


  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ