14:09 29 նոյեմբերի, 2012Ֆրանսիական «Սենտ Էթյենի» հարձակվող Մաքս-Ալեն Գրադելը կարող է համալրել Դոնեցկի «Շախտյորի» շարքերը, հայտնում է Goal.com-ը: 24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում: Հնարավոր գործարքի ֆինանսական մանրամասները հայտնի չեն:
Մաքս-Ալեն Գրադելի գործող պայմանագիրը ֆրանսիական ակումբի հետ լրանում է 2015-ին: Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ նա կարող է վերադառնալ անգլիական «Լիդս»:
Ավելացնենք, որ Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում «Սենտ Էթյենը» 14 տուրից հետո զբաղեցնում է չորրորդ տեղը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.