Երեւանում անցկացվող ըմբշամարտի բանակայինների աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Անդրանիկ Ավետիսյանը նվաճեց չեմպիոնի կոչումը։
Ազատ ոճային ըմբիշների 65 կգ քաշային կարգի եզրափակիչում Անդրանիկ Ավետիսյանը 9:7 հաշվով հաղթեց հյուսիսկորեացի Կիմ Կվանին։
Ավելի վաղ հունահոռեմական ոճի 67 կգ քաշայինների պայքարում ոսկե մեդալը նվաճեց Գասպար Տերտերյանը, որը եզրափակիչում 11:0 հաշվով հաղթեց իրանցի մրցակցին։
Հունահռոմեական ոճի 60 կգ քաշային կարգի եզրափակիչում Սուրեն Աղաջանյանը 3:3 հաշվով վերջին արդյունավետ հնարքի առավելությամբ հաղթել էր Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչին։
Հունահոռեմական ոճի 67 կգ քաշայինների պայքարում ոսկե մեդալ էր նվաճել նաեւ Գասպար Տերտերյանը, որը եզրափակիչում 11:0 հաշվով հաղթել էր իրանցի մրցակցին։
Հրաչյա Պողոսյանը (63 կգ) 8:0 հաշվով հաղթել էր կոլումբացի մրցակվին և նվաճել բրոնզե մեդալ։
Ազատ ոճային ըմբիշների 61 կգ քաշային կարգի եզրափակիչում Սարգիս Բեգոյանը 4:8 հաշվով պարտվել էր հյուսիսկորեացի Կվան Կիմ Մյոնին։
Հունահռոմեական ոճի 77 կգ քաշային կարգում Աշոտ Խաչատրյանը բրոնզե մեդալի համար պայքարում 9:1 հաշվով հաղթել էր Հորդանանի ներկայացուցիչին։
53 կգ Էլեն Բաբաջանյանը 8:7 հաշվով հաղթել էր ղրղզ Օյունդարիին և նվաճել արծաթե մեդալ (այս քաշային կարգում պայքարը շրջանաձև էր)։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
01:04 , 21 սեպտեմբերի
00:57 , 21 սեպտեմբերի
00:48 , 21 սեպտեմբերի 
00:25 , 21 սեպտեմբերի
23:33 , 20 սեպտեմբերի 
22:27 , 20 սեպտեմբերի
21:32 , 20 սեպտեմբերի
20:31 , 20 սեպտեմբերի 
19:54 , 20 սեպտեմբերի
19:28 , 20 սեպտեմբերի