01:26  ,  15 նոյեմբերի, 2024

ATP Finals. Յանիկ Սիներն ու Թեյլոր Ֆրիցը դուրս եկան կիսաեզրափակիչ

Թուրինում (Իտալիա) ընթացող Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) տարվա ամփոփիչ առաջնության խմբային փուլի վերջին տուրում աշխարհի առաջին ռակետ, իտալացի Յանիկ Սիները 6:3, 6:4 հաշվով պարտության մատնեց աշխարհի չորրորդ ռակետ, ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւին եւ դուրս եկավ կիսաեզրափակիչ։ Դանիիլ Մեդվեդեւն ավարտեց պայքարը։

Կիսաեզրափակիչ դուրս եկավ նաեւ ամերիկացի Թեյլոր Ֆրիցը, որը երրորդ տուրում 5:7, 6:4, 6:3 հաշվով հաղթեց ավստրալացի Ալեքս դե Մինորին։

Մյուս խմբում երկու հաղթանակ է տարել Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերեւը։ Մեկական հաղթանակ ունեն նորվեգացի Կասպեր Ռուուդն ու իսպանացի Կառլոս Ալկարասը։ Երկու պարտություն է կրել ռուսաստանցի Անդրեյ Ռուբլյովը։ Բոլորն էլ պահպանում են կիսաեզրափակիչ դուրս գալու հնարավորությունը։

ATP Finals-ի մրցանակային հիմնադրամը 15,250 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English

  • Related News

  • Latest news