10:07  ,  14 նոյեմբերի, 2024

ATP Finals. 2 տուրից հետո բոլոր մասնակիցները պահպանում են կիսաեզրափակիչ դուրս գալու հնարավորությունը

Թուրինում (Իտալիա) ընթացող Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) տարվա ամփոփիչ առաջնության խմբային փուլի երկու տուրից հետո 8 մասնակիցներն էլ պահպանում են կիսաեզրափակիչ դուրս գալու հնարավորությունը։

«Իլիե Նաստասե» խմբում իտալացի Յանիկ Սիները տարել է երկու հաղթանակ, ամերիկացի Թեյլոր Ֆրիցն ու ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւն ունեն մեկական հաղթական։ Ավստրալացի Ալեքս դե Մինորը կրել է երկու պարտություն։

«Ջոն Նյուքոմբ» խմբում երկու հաղթանակ է տարել Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերեւը։ Մեկական հաղթանակ ունեն նորվեգացի Կասպեր Ռուուդն ու իսպանացի Կառլոս Ալկարասը։ Երկու պարտություն է կրել ռուսաստանցի Անդրեյ Ռուբլյովը։

ATP Finals-ի մրցանակային հիմնադրամը 15,250 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English

  • Related News

  • Latest news