01:43  ,  13 նոյեմբերի, 2024

ATP Finals. Յանիկ Սիներն ուժեղ էր Թեյլոր Ֆրիցից

Թուրինում (Իտալիա) անցկացվող Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) տարվա ամփոփիչ առաջնության խմբային փուլի երկրորդ տուրում աշխարհի առաջին ռակետ, իտալացի Յանիկ Սիները 6:4, 6:4 հաշվով պարտության մատնեց աշխարհի 5-րդ ռակետ, ամերիկացի Թեյլոր Ֆրիցին։ Պայքարը տեւեց 1 ժամ եւ 40 րոպե։

Առաջին տուրում Յանիկ Սիները 6:3, 6:4 հաշվով հաղթել էր աշխարհի 9-րդ ռակետ, ավստրալացի Ալեքս դե Մինորին։

Խմբային փուլի վերջին մրցախաղում Յանիկ Սիների մրցակիցը կլինի աշխարհի չորրորդ ռակետ, ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւը։ Կիսաեզրափակիչ դուրս գալու համար Սիներին բավարար կլինի հաղթել մեկ սեթում։

ATP Finals-ի մրցանակային հիմնադրամը 15,250 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English

  • Related News

  • Latest news