01:43 13 նոյեմբերի, 2024Թուրինում (Իտալիա) անցկացվող Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) տարվա ամփոփիչ առաջնության խմբային փուլի երկրորդ տուրում աշխարհի առաջին ռակետ, իտալացի Յանիկ Սիները 6:4, 6:4 հաշվով պարտության մատնեց աշխարհի 5-րդ ռակետ, ամերիկացի Թեյլոր Ֆրիցին։ Պայքարը տեւեց 1 ժամ եւ 40 րոպե։
Առաջին տուրում Յանիկ Սիները 6:3, 6:4 հաշվով հաղթել էր աշխարհի 9-րդ ռակետ, ավստրալացի Ալեքս դե Մինորին։
Խմբային փուլի վերջին մրցախաղում Յանիկ Սիների մրցակիցը կլինի աշխարհի չորրորդ ռակետ, ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւը։ Կիսաեզրափակիչ դուրս գալու համար Սիներին բավարար կլինի հաղթել մեկ սեթում։
ATP Finals-ի մրցանակային հիմնադրամը 15,250 միլիոն դոլար է։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.