22:32  ,  10 նոյեմբերի, 2024

Արսեն Խանջյանն՝ աշխարհի փոխչեմպիոն

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում անցկացվող սամբոյի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Արսեն Խանջյանը նվաճեց 98 կգ քաշային կարգի փոխչեմպիոնի կոչումը, հաղորդում է ՀՍՖ-ի ֆեյսբուքյան էջը։

Ավելի վաղ մարտական սամբոյի աշխարհի փոխչեմպիոն էր դարձել Մայիս Ներսիսյանը (64 կգ), բրոնզե մեդալակիրներ՝ Համլետ Սուքիասյանը (58 կգ) եւ Աննա Մկրտչյանը (+80 կգ)։

Փախստականների թիմից հանդես եկած 58 կգ քաշային արցախցի Դավիթ Հովսեփյանը նվաճել էր բրոնզե մեդալ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում