00:42  ,  1 նոյեմբերի, 2024

Խուլիան Ալվարեսի դուբլը հաղթանակ բերեց Մադրիդի «Աթլետիկոյին»

Իսպանիայի գավաթի խաղարկության 1/64 եզրափակիչում Մադրիդի «Աթլետիկոն» հյուրընկալվեց «Վիկին»։ Արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմն առավելության հասավ 2:0 հաշվով։

Դուբլի հեղինակ դարձավ արգենտինացի հարձակվող Խուլիան Ալվարեսը, որն 81-րդ րոպեին արդյունավետ իրացրեց 11-մետրանոցը, իսկ 89-րդ րոպեին կրկնապատկեց առավելությունը։

«Աթլետիկոն» դուրս եկավ 1/32 եզրափակիչ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news