Արցախցի Էրիկ Առստամյանը ադրբեջանցու նկատմամբ հաղթանակով դուրս եկավ բռնցքամարտի երիտասարդների աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ:
Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում անցկացվող առաջնության 57 կգ քաշայինների քառորդ եզրափակիչում Էրիկ Առստամյանը 3:2 հաշվով հաղթեց ադրբեջանցի Թաղի Նասիբովին:
Առաջին ռաունդում 17-ամյա բռնցքամարտիկը շատ ակտիվ էր, բայց մրցակցի հարվածները հասնում էին նպատակին: Մրցավարները հաղթանակը տվեցին ադրբեջանցուն:
Երկրորդ ռաունդում Էրիկ Առստամյանն ավելացրեց ճնշումը եւ անցավ հակագրոհի: Ռինգի մրցավարներից 4-ը հաղթանակը տվեցին արցախցի բռնցքամարտիկին: Դահլիճը սկսեց սուլել:
Երրորդ ռաունդում էլ 17-ամյա բռնցքամարտիկը շարունակեց ակտիվ գրոհները եւ գրանցեց հաղթանակ:
Վազգեն Բադալյանի գլխավորած հավաքականից կիսաեզրափակիչ են դուրս եկել 60 կգ քաշային Անդրանիկ Մարտիրոսյանը եւ 63,5 կգ քաշային Ռաֆայել Ներսիսյանը:
Քառորդ եզրափակիչ դուրս եկած Հայաստանի ներկայացուցիչներ Հեղինե Պետրոսյանը (48 կգ), Արմեն Պողոսյանը (80 կգ) եւ Միսակ Ստեփանյանը (+92 կգ) պարտվել են:
Քիչ անց քառորդ եզրափակիչի մենամարտ կանցկացնի Արշակ Բաբլումյանը (67 կգ): Մրցակիցը թուրք Ալպերեն Յիլմազն է:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:54 , 10 սեպտեմբերի 
23:21 , 9 սեպտեմբերի
22:39 , 9 սեպտեմբերի
21:05 , 9 սեպտեմբերի
20:29 , 9 սեպտեմբերի
19:50 , 9 սեպտեմբերի
19:18 , 9 սեպտեմբերի
18:55 , 9 սեպտեմբերի 
18:01 , 9 սեպտեմբերի
17:17 , 9 սեպտեմբերի