ԱԱ․ Արցախցի Էրիկ Առստամյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցին՝ ապահովելով մեդալ

22:58   30 հոկտեմբերի, 2024

Արցախցի Էրիկ Առստամյանը ադրբեջանցու նկատմամբ հաղթանակով դուրս եկավ բռնցքամարտի երիտասարդների աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ:

Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում անցկացվող առաջնության 57 կգ քաշայինների քառորդ եզրափակիչում Էրիկ Առստամյանը 3:2 հաշվով հաղթեց ադրբեջանցի Թաղի Նասիբովին:

Առաջին ռաունդում 17-ամյա բռնցքամարտիկը շատ ակտիվ էր, բայց մրցակցի հարվածները հասնում էին նպատակին: Մրցավարները հաղթանակը տվեցին ադրբեջանցուն:

Երկրորդ ռաունդում Էրիկ Առստամյանն ավելացրեց ճնշումը եւ անցավ հակագրոհի: Ռինգի մրցավարներից 4-ը հաղթանակը տվեցին արցախցի բռնցքամարտիկին: Դահլիճը սկսեց սուլել:

Երրորդ ռաունդում էլ 17-ամյա բռնցքամարտիկը շարունակեց ակտիվ գրոհները եւ գրանցեց  հաղթանակ:

Վազգեն Բադալյանի գլխավորած հավաքականից կիսաեզրափակիչ են դուրս եկել 60 կգ քաշային Անդրանիկ Մարտիրոսյանը եւ 63,5 կգ քաշային Ռաֆայել Ներսիսյանը:

Քառորդ եզրափակիչ դուրս եկած Հայաստանի ներկայացուցիչներ Հեղինե Պետրոսյանը (48 կգ), Արմեն Պողոսյանը (80 կգ) եւ Միսակ Ստեփանյանը (+92 կգ) պարտվել են:

Քիչ անց քառորդ եզրափակիչի մենամարտ կանցկացնի Արշակ Բաբլումյանը (67 կգ): Մրցակիցը  թուրք Ալպերեն Յիլմազն է:  



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.