16:11  ,  30 հոկտեմբերի, 2024

Սամուել Էտո’Օ-ի որդին առաջին գոլն է խփել «Ռայո Վալիեկանոյում» (տեսանյութ)

Լեգենդար կամերունցի հարձակվող Սամուել Էտո’Օ-ի որդին առաջին գոլն է խփել իսպանական «Ռայո Վալիեկանոյի» կազմում։

Իսպանիայի գավաթի խաղարկության 1/64 եզրափակիչում «Ռայո Վալիեկանոն» 5:0 հաշվով պարտության է մատնել «Վիլյամուրիելին»՝ դուրս գալով հաջորդ փուլ։

22-ամյա հարձակվող Էթիեն Էտո’Օ-ն փոխարինման է դուրս եկել 76-րդ րոպեին եւ աչքի է ընկել 88-րդ րոպեին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Latest news