10:13  ,  28 նոյեմբերի, 2012

Սեբաստիան Ֆետելը կարող է զրկվել աշխարհի չեմպիոնի տիտղոսից

Ֆորմուլա-1-ի «Ռեդ Բուլ» թիմի գերմանացի ավտոարշավորդ Սեբաստիան Ֆետելը կարող է զրկվել 2012թ. աշխարհի չեմպիոնի տիտղոսից։ Բրազիլիայի Մեծ մրցանակում գերմանացին անթույլատրելի հնարքի է դիմել վազանց կատարելու ժամանակ, գրում է AS-ը։

Նոյեմբերի 27-ին հրապարակվել են այդ դրվագի տեսանյութն ու լուսանկարները, երբ Ֆետելը շրջանցում է «Տորո Ռոսո» թիմի բոլիդին։ Տեսանյութում երեւում է, որ գերմանացին վազանց է կատարում դեղին լույսի վառվելուց հետո։ Դեղին լույսի ժամանակ չի թույլատրվում շրջանցել այս բոլիդների։

Եթե Ֆետելի խախտումը հաստատվի, ապա նա ընդհանուր հաշվարկում կկորցնի միավորներ, ինչը «Ֆերարիի» իսպանացի ավտոարշավորդ Ֆերնանդո Ալոնսոյին թույլ կտա շրջանցել գերմանացուն՝ զրկելով նրան աշխարհի չեմպիոնի տիտղոսից։

«Ֆերարին» դեռ բողոք չի ներկայացրել, սակայն կարող է դա անել մինչեւ 2013-ին նոյեմբերի 30-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում