00:13  ,  25 հոկտեմբերի, 2024

ATP-500. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/4 եզրափակիչ

Աշխարհի 24-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը դուրս եկավ Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում անցկացվող ATP-500 մրցաշարի քառորդ եզրափակիչ։ Հայ թենիսիստը երկրորդ շրջանում 1:6, 6:3, 6:4 հաշվով պարտության մատնեց աշխարհի 38-րդ ռակետ, ամերիկացի Բրենդոն Նակաշիմային։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 52 րոպե։

Կարեն Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 41-րդ ռակետ, իտալացի Մատեո Բերետինին, որը 6:3, 6:7 (6:8), 6:3 հաշվով հաղթեց աշխարհի 15-րդ ռակետ, ամերիկացի Ֆրենսիս Տիաֆոյին։

Վիեննայի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 2,4 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News

  • Latest news