Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում կիսաեզրափակիչ դուրս եկած բոլոր հայ բռնցքամարտիկները անցան եզրափակիչ և կպայքարեն ոսկե մեդալի համար:
Էլիդա Քոչարյանի (60 կգ) հաջողությունը զարգացրեցին նաև 51 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը, 57 կգ քաշային Ռուսլան Ասլիկյանը, 60 կգ քաշային Արթուր Սահակյանը և 67 կգ քաշային Հարություն Հակոբկոխյանը, հաղորդում է ՀԲՖ-ի ֆեյսբուքյան էջը։
Գարբոյանը հաղթեց իռլանդացի Անտոնիո Կլեպսոնին: Եվրոպայի գործող չեմպիոն Ռուսլան Ասլիկյանը համառ պայքարում պարտության մատնեց թուրք Մեհմետ Չինարին, 60 կգ քաշային Արթուր Սահակյանը նույնպես համառ պայքարում ուժեղ գտնվեց անգլիացի Ջեք Դրիդենից, իսկ Հարություն Հակոբկոխյանը առավելության հասավ բուլղարացի Ռումեն Ռումենովի նկատմամբ:
Ավելի վաղ Էլիդա Քոչարյանը հաղթել էր լատվիացի Աննա Սորոկինային և Ռուսլան Ասլիկյանի նման կփորձի պաշտպանել տիտղոսը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
23:10 , 30 սեպտեմբերի 
22:42 , 30 սեպտեմբերի
22:03 , 30 սեպտեմբերի
21:02 , 30 սեպտեմբերի
20:28 , 30 սեպտեմբերի
20:13 , 30 սեպտեմբերի 
19:23 , 30 սեպտեմբերի
19:11 , 30 սեպտեմբերի
18:47 , 30 սեպտեմբերի
18:29 , 30 սեպտեմբերի