21:20 17 հոկտեմբերի, 2024Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում կիսաեզրափակիչ դուրս եկած բոլոր հայ բռնցքամարտիկները անցան եզրափակիչ և կպայքարեն ոսկե մեդալի համար:
Էլիդա Քոչարյանի (60 կգ) հաջողությունը զարգացրեցին նաև 51 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը, 57 կգ քաշային Ռուսլան Ասլիկյանը, 60 կգ քաշային Արթուր Սահակյանը և 67 կգ քաշային Հարություն Հակոբկոխյանը, հաղորդում է ՀԲՖ-ի ֆեյսբուքյան էջը։
Գարբոյանը հաղթեց իռլանդացի Անտոնիո Կլեպսոնին: Եվրոպայի գործող չեմպիոն Ռուսլան Ասլիկյանը համառ պայքարում պարտության մատնեց թուրք Մեհմետ Չինարին, 60 կգ քաշային Արթուր Սահակյանը նույնպես համառ պայքարում ուժեղ գտնվեց անգլիացի Ջեք Դրիդենից, իսկ Հարություն Հակոբկոխյանը առավելության հասավ բուլղարացի Ռումեն Ռումենովի նկատմամբ:
Ավելի վաղ Էլիդա Քոչարյանը հաղթել էր լատվիացի Աննա Սորոկինային և Ռուսլան Ասլիկյանի նման կփորձի պաշտպանել տիտղոսը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.