16:27  ,  11 հոկտեմբերի, 2024

Պրեմիեր լիգա․ Ամսվա լավագույն ֆուտբոլիստն ու մարզիչը

Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Քոուլ Փալմերը ճանաչվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի լավագույն խաղացող սեպտեմբերին տեղի ունեցած հանդիպումների արդյունքում։

Անցած ամիս Քոուլ Փալմերը մասնակցել է 5 հանդիպման, խփել է 4 գոլ («Բրայթոնի» դեմ խաղում), կատարել է 1 գոլային փոխանցում։

Քվեարկությունում Քոուլ Փալմերն առաջ է անցել անգլիացի կիսապաշտպան Հարվի Բարնսից («Նյուքասլ», 3 գոլ), կոլումբացի կիսապաշտպան Լուիս Դիասից («Լիվերպուլ», 4 գոլ), բրազիլացի պաշտպան Գաբրիել Մագալյանսից («Արսենալ», 2 գոլ), հոլանդացի կիսապաշտպան Ռայան Գրավենբերխից («Լիվերպուլ»), մեքսիկացի հարձակվող Ռաուլ Խիմենեսից («Ֆուլհեմ», 3 գոլ), անգլիացի հարձակվող Դուայթ Մաքնիլից (3 գոլ, 1 գոլային փոխանցում) եւ անգլիացի հարձակվող Օլի Ուոթքինսից («Աստոն Վիլա», 4 գոլ, 1 գոլային փոխանցում)։

Քոուլ Փալմերը կարիերայում երկրորդ անգամ արժանացավ ամսվա լավագույն խաղացողի մրցանակին։ Առաջին անգամ նա այդ մրցանակը ստացել է 2024թ․ ապրիլին։

Ամսվա լավագույն մարզիչ է ճանաչվել իտալացի Էնցո Մարեսկան։ Անցած ամիս «Չելսին» Պրեմիեր լիգայում 1:1 հաշվով ոչ ոքի է խաղացել «Քրիսթալ Փելասի» հետ, 1:0 հաշվով հաղթել է «Բորնմուտին», 3:0 հաշվով՝ «Վեստ Հեմին», 4:2 հաշվով՝ «Բրայթոնին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English

  • Latest news