21:48  ,  6 հոկտեմբերի, 2024

Բրազիլիան՝ ֆուտզալի աշխարհի չեմպիոն (տեսանյութ)

Բրազիլիայի հավաքականը նվաճեց Ուզբեկստանում ավարտված ֆուտզալի աշխարհի չեմպիոնի տիտղոսը։

Եզրափակիչում բրազիլացիները 2:1 հաշվով պարտության մատնեցին Արգենտինայի հավաքականին։

Բրազիլիան 6-րդ անգամ նվաճեց ֆուտզալի աշխարհի չեմպիոնի կոչումը։ Այս մրցաշարի ընթացքում բրազիլացիները խփեցին 40 գոլ։

Բրոնզե մեդալները նվաճեցին ուկրաինացիները, որոնք երրորդ տեղի համար խաղում 7:1 հաշվով հաղթեցին Ֆրանսիայի հավաքականին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում